Երևան :
Москва :
New-York :
EUR: 560 RUB: 7.49 USD: 487
home-icon
Գտնել մեզ՝ Goldtravel on Facebook Goldtravel on Tviter Goldtravel on Instagram Goldtravel on Google Plus Goldtravel on Youtube Goldtravel on Linked IN Goldtravel on Vkontakte Goldtravel on Odnoklassniki
en ru
$
big-images
Ավտոբուսի տոմսեր
Երևան- Արմավիր 18000 ԴրամԵրևան-Կրասնոդար 15000 ԴրամԵրևան- Մոսկվա 20000 ԴրամԵրևան-Կիև 48000 ԴրամԵրևան-Ստամբուլ-Երևան 58800 ԴրամԵրևան-Թեհրան 30000 ԴրամԵրևան-Թբիլիսի-Երևան 14000 Դրամ

hotels-big-flag Հայաստան Երկրի մասին

Հայաստանը պետություն է Մերձավոր Արևելքում։Գտնվում է Առաջավոր Ասիայի հյուսիսային մասում՝ Հայկական լեռնախարհի հյուսիս-արևմուտքում։Սահմանակցում է Վրաստանին,Ադրբեջանին,Իրանին,Թուրքիային։

ԵՐԵՎԱՆ - Ani Plaza Hotel

stars stars stars stars
hotels-images

Անի հյուրանոցը գտնվում է մայրաքաղաքի բիզնես և ժամանցային կենտրոնում։ Հյուրանոցն ունի ռեստորան, սրճարան, բառ, կոնֆերանս սրահ, սպա, լողավազան, ֆիթնես կենտրոն։ Որոշ սենյակներից բացվում է հիասքանչ տեսարան դեպի  քաղաքի տեսարժան վայրեր։ Հյուրանոցը առաջարկում է 262 նորաձև կահավորված բազմատեսակ սենյակներ, որոնք համալրված են բոլոր անհրաժեշտ ժամանակակից տեխնիկայով:  Այստեղից ոտքով կարելի է հասնել Հանրապետության հրապարակ, Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոն, մատենադարան և այլ մշակութային և ժամանցի վայրեր։

ԵՐԵՎԱՆ - Tufenkian Historic Yerevan Hotel

stars stars stars stars
hotels-images

Թուֆենկյան Ավանդական Երևան սեզոնային բաց լողավազանով հյուրանոցը տեղեկայված է Երևանի սրտից՝ Հանրապետության հրապարակից ոչ հեռու: Հյուրանոցի կողքին գտնվում է հայտնի Վերնիսաժը։ Թուֆենկյան հյուրանոցի բոլոր սենյակները զարդարված են 19-րդ դարի կովկասյան ոճով, դիզայներական կահույքով, արբանյակային ալեհավաքով հեռուստացույցով, մինիբարով և առանձին բաղնիքովև հողաթափերով: Հյուրանոցն ունի բար/հյուրասրահ, խորհրդատվությունների կենտրոն և ավանդական «Խարբերդ» ռեստորան, որն առաջարկում է բազմադարյա արևմտյան ու արևելյան խոհանոցների ճաշացանկ: Այն իր հյուրերին առաջարկում է բացառիկ հարմարավետություն և ջերմ ու սրտաբաց ընդունելություն:

 

ԵՐԵՎԱՆ - Grand Hotel Yerevan

stars stars stars stars stars
hotels-images

Գրանդ հյուրանոցը առաջարկում է ժամանակակից սպա կենտրոն հիդրոմերսող վաննայով և բացօթյա լողավազան, որը գտնվում է տանիքում։ Հյուրանոցը առաջարկում է դասական ոճի սենյակներ, որտեղ կան չհրկիզվող պահարան, թեյ/սուրճ և սմարթ հեռուստացույց։ Հյուրանոցում են գտնվում <<Ռոսսինի>> իտալական ռեստորանը, որտեղից բացվում է տեսարան դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ ,<<Դոլչե Վիտա>> բառը, և ձմեռային այգին, որտեղ կարելի է ամեն երեկո լսել կենդանի երաժշտություն։ Հյուրանոցը նաև ունի 4 կոնֆերանս սրահ։ Այն նաև առաջարկում է մեքենա կայանելու ծառայություն։

ԵՐԵՎԱՆ - Hotel National

stars stars stars stars stars
hotels-images

Տեղակայված լինելով մայրաքաղաքի հենց սրտում` հյուրանոցը իր հյուրերին հնարավորություն է տալիս վայրկյանների ընթացքում այցելել քաղաքի բոլոր պատմամշակութային և ժամանցի վայրերը:

ԵՐԵՎԱՆ - Deluxe Hotel

stars stars stars
hotels-images

Deluxe հյուրանոցը գտնվում է Կոմիտասի պողոտայում՝ Բարեկամության մետրոկայանից և Բաղրամյան պողոտայից 0.8 կմ հեռավորության վրա: Հյուրանոցը առաջարկում է մեկտեղանոց, երկտեղանոց և երեքտեղանոց համարներ, որոնք համլրված են անհրաժեշտ հարմարություններով և պարագաներով՝ լիարժեք հանգստի համար:

Հյուրերը կարող են նաև օգտվել հյուրանոցի ռեստորանից, որտեղից կարող են պատվիրել եվրոպական և հայկական ավանդական խոհանոցի ուտեստներ:

ԵՐԵՎԱՆ - Valensia Aquapark Villas

hotels-images

 Valensia Aquapark Villas հյուրանոցը գտնվում է ք. Երևան Մյասնիկյան  փողոց հասցեում: Հյուրանոցն ունի 40 հարմարավետ համարներ, որոնք ունեն բոլոր պայմաները լիարժեք հանգստի համար:Կա անվճար ինտերնետ:Ունի համեղ խոհանոց՝ էկզոտիկ կերակրատեսակներով և հայկական ուտեստների ճոխ ընտրանի:

ԵՐԵՎԱՆ - Metropol Hotel

stars stars stars stars
hotels-images

Metropol հյուրանոցը կառուցվել է 2001 թ.: Այս  հյուրանոցը գտնվում է Մաշտոցի պողոտայի հենց սկսզբնամասում: ”Զվարթնոց” օդանավակայանից  Metropol հյուրանոց կարելի է հասնել 10-15 րոպեների ընթացքում:

ԾԱՂԿԱՁՈՐ - Golden Palace

stars stars stars stars stars
hotels-images

Ծաղկաձորը հայկական Շվեյցարիա համարողները լավ գիտեն նրա ամառային,ձմեռային հանգստի առավելու-թյունները՝տեսարժան վայրեր,մաքուր օդ,հրաշալի բնություն,սարեր,որոնցանկրկնելի հմայքը հասկանում ես նվաճելուց հետո միայն:

Golden Palace հյուրանոցի առավելություններից է նաև այն կարևորհանգամանքը,որ հյուրանոցը ուղիղ ելք ունի դեպի սահուղի:Դահուկորդները կարող են հյուրանոցից դահուկել դեպի ճոպանուղի և հետ վերադառնալ սկզբնակետ:Ձմեռային մարզաձևերի սիրահարների համար ստեղծված են ապահով և հարմարավետ պայմաններ,տրամադըր-վում է նաև մարզային գույք:

ԵՐԵՎԱՆ - Armenia Marriott Hotel

stars stars stars stars
hotels-images

Armenia Marriott Hotel-ը միակ միջազգայնորեն կառավարվող հյուրանոցային բրենդն է Հայաստանում,որը տեղակայված է անմիջապես Հանրապետության Հրապարակում` բիզնեսի և մշակութային կենտրոնում:

Armenia Marriott հյուրանոցն ունի 259 ընդարձակ հյուրասենյակներ` ներառյալ 14 լյուքս կարգի սենյակ,բարձրակարգ սենյակների 2 հարկ, բարձրակարգ սրահ գերազանց ծառայություններով և դեպի քաղաք բացվող գեղեցիկ տեսարանով:

ԵՐԵՎԱՆ - Paris Hotel

stars stars stars stars
hotels-images

«Փարիզ» հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում, Հանարապետության հրապարակից 100 մետր հեռավորության վրա։ Տանիքին գտնվող «Մոնմարտր»  ռեստորան և բացօթյա բար-սրճարանից բացվում է Երևանի և Արարատ լեռան հիասքանչ տեսարանը։ Հյուրանոցն առաջարկում է փոքր և միջին միջոցառումների համար նախատեսված սրահ, սենյակային ծառայություն, ժամանակակից կահավորված ֆիտնես կենտրոն, լվացքի և քիմմաքրման ծառայություն, անվճար, ապահով ավտոկայանատեղի։ Սենյակներն ունեն մինիբար, անլար և լարային ինտերնետ կապ, գրասեղան, ուղիղ հեռախոսակապ, չհրկիզվող պահոց, խալաթներ, հողաթափեր, ֆեն, լողախցիկ, ինչպես նաև` հեռախոս լոգարանում. ամեն ինչ` Ձեր այցելությունն ավելի հարմարավետ և հաճելի դարձնելու համար:

ԵՐԵՎԱՆ - Opera Suite Hotel

stars stars stars stars
hotels-images

Opera Suite հյուրանոցը առաջարկում է 106 ինքնատիպ սենյակներ` կահավորված իտալական հարմարավետ և նորաոճ կահույքով:

ԾԱՂԿԱՁՈՐ - Marriott Hotel

stars stars stars stars stars
hotels-images

Ծաղկաձորի Marriott հյուրանոցային համալիրը շքեղություն է հաղորդում այս առողջարանային քաղաքին: Հյուրանոցի կահավորանքը և ընտրված երանգները համահունչ են տարածքի բնական գեղեցկությանը:

Ծաղկաձորի Marriott հյուրանոցում է գտնվում քաղաքի ամենաշքեղ լողավազանը: Այստեղ առկա է նաև գերարագ անվճար Wi Fi ինտերնետ:

ԵՐԵՎԱՆ - Diamond House Hotel

stars stars stars stars
hotels-images

Հյուրանոցն ունի 32 հարամարավետ և ժամանակակից մեկտեղանոց և երկտեղանոց համարներ՝ ստանդարտ և լյուքս կարգի,որոնք համալրված են լիարժեք հանգստի համար անհրաժեշտ տեխնիկայով և հարմարություններով:

Բոլոր համարներն ունեն օդակարգավորման անհատական համակարգ: Հյուրանոցը տրամադրում է տրանսպորտային միջոցներ,տուրեր,զբոսավար-թարգմանչի ծառայություններ,քաղաքի քարտեզ,հեծանիվների վարձակալություն:

ԵՐԵՎԱՆ - Best Western Congress Hotel

stars stars stars stars
hotels-images

Best Western Congress հյուրանոցը գտնվում է Երևանի սրտում`Իտալիայի փողոցի վրա: «Զվարթնոց» օդանավակայանից Best Western Congress կարելի է հասնել 10-15 րոպեների ընթացքում:

ԾԱՂԿԱՁՈՐ - Russia Hotel

stars stars stars stars
hotels-images

Russia հյուրանոցը իր հյուրընկալ դռներն է բացում հայկական հայտնի զբոսաշրջության կենտրոնում՝ Ծաղկաձորում: Այս հյուրանոցը համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին: Հյուրանոցի մոտ գործում են խանութներ, որոնք հարմար են ամենօրյա առևտրի համար: Հյուրանոցը տրամադրում է սեփական ավտոբուս 30 անձի համար, որն ապահովում է տեղափոխումը մինչև ճոպանուղի, ինչպես նաև ողջ Ծաղկաձորով:

ՍԵՎԱՆ - BEST WESTERN Bohemian Resort Hotel

hotels-images

Հյուրանոցային համալիրը գտնվում է Սևանա լճի լավագույն լողափերից մեկի կողքին՝ Սևանա թերակղզու մոտ: Այն կառուցվել է 2006 թվականին: Բոհեմյան Ռեզորթում կան 25 սենյակներ:

Հյուրանոցում նաև կա բացօթյա լողավազան և բար-սրճարան, բիլիարդ, կոնֆերանս-սրահ, սիգարի բար, մանկական ակումբ, ռեստորան, շուրջօրյա բիզնես-կենտրոն, դիսկոտեկ, առողջարանային համալիր:

<< Կիսալյուքս սենյակները>> նախատեսված են 2 չափահասների և 2 երեխաների համար:

Առանձնատները նախատեսված են 4 չափահասների և 2 երեխաների համար:

ԵՐԵՎԱՆ - Latar Hotel Complex

stars stars stars stars stars
hotels-images

Latar Hotel Complex-ը շքեղ վայր է պահանջկոտ զբոսաշրջիկների համար ,ովքեր գնահատում են բացառիկությունը և որակը: Հյուրանոցը ներդաշնակորեն համադրում է հնագույն ավանդույթները արդիականի հետ:

Հյուրանոցի համարներից բացվում է Արարատ լեռան հիասքանչ բնապատկերը:Համարները տեխնիկապես համալրված են բոլոր հարմարություններով:

ԵՐԵՎԱՆ - Princ Plaza Hotel

stars stars
hotels-images

Հյուրանոցը գտնվում է Դավթաշեն 52 հասցեում` քաղաքի կենտրոնից ոչ հեռու՝6 կմ հեռավորության վրա: Հյուրանոցն առաջարկում է սենյակներ՝հյուրերի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով՝ օդափոխիչ,մինի բար,WI-FI ամբողջ հյուրանոցի տարածքում:

ԵՐԵՎԱՆ - Panorama Resort&Suites

hotels-images

Հյուրանոցը տեղակայված է Նորք-Մարաշում: Հյուրերը կարող են պատշգամբներից վայելել բիբլիական Արարատ լեռան համայնապատկերը,ինչպես նաև Երևան քաղաքի հիասքանչ տեսարանը: Հյուրանոցը բավականին մոտ է քաղաքի կենտրոնին:

Այն հարմար է նաև պատմամշակութային վայրեր այցելելու համար: Համարները տեխնիկապես լիովին համալրված են և կահավորված բոլոր անհրաժեշտ հարմարություններով:

ԵՐԵՎԱՆ - Venezia Palazzo Hotel

stars stars stars stars
hotels-images

Venezia Palazzo հյուրանոցային համալիրը գտնվում է Միասնիկյան պող. 38/4 հասցեում:Իտալական նրբագեղությունը և շքեղությունը հասանելի է նաև Հայաստանում: Ունի հարմարավետ համարներ,որոնք հագեցած են բոլոր հարմարություններով ձեր լիարժեք հանգիստն ապահովելու համար: