Էլեկտրոնային ավիոտոմսը, ըստ էության, սովորական ավիատոմս է, սակայն ավելի կիրառելի ճամփորդողի համար: Թռիչքի վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան(ուղևորի տվյալները, երթուղին) պահպանվում է էլեկտրոնային բազայում, իսկ ուղևորը առձեռն ստանում է ուղեգրի ստացականը: Որոշ ուղևորներ, ավիատոմսը գնելով օնլայն տարբերակով և ստանալով ուղեգրի ստացականը, զարմանում են, քանի որ այն ունի սովորական A4 ֆորմատի թղթի տեսք, որի վրա գրված է տվյալ թռիչքի ողջ ինֆորմացիան: