Երևան :
Москва :
New-York :
EUR: 556 RUB: 7.3 USD: 495
home-icon
Գտնել մեզ՝ Goldtravel on Facebook Goldtravel on Tviter Goldtravel on Instagram Goldtravel on Google Plus Goldtravel on Youtube Goldtravel on Linked IN Goldtravel on Vkontakte Goldtravel on Odnoklassniki
en ru
$
big-images
Ավիատոմսեր

Էլեկտրոնային ավիոտոմսը դա սովորական ավիատոմս է, բայց ավելի կիրառական ճամփորդողի համար: Թռիչքի ամբողջական ինֆորմացիան(ուղևորի տվյալները, երթուղին) պահպանվում է էլեկտրոնային բազայում, իսկ ուղևորը առձեռն ստանում է մարշուտ-կվիտանցիան: Որոշ ուղևորներ՝ ավիատոմսը գնելով օնլայն տարբերակով և ստանալով մարշուտ-կվիտանցիան, հիանում են՝ տեսնելով այն սովորական A4 ֆորմատի թղթի տեսքով, որի վրա գրված է տվյալ թռիչքի ողջ ինֆորմացիան:

Հայաստան

Հայաստանը գտնվում է Մերձավոր Արևելքում՝ Հարավային Կովկասում։ Այստեղ կան միջազգայնորեն ճանաչված երեք (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) և փաստացի գոյություն ունեցող երեք (Աբխազիա, Հարավային Օսիա, Արցախ) հանրապետություններ։ Նախկին ինքնավար հանրապետություններից Նախիջևանը պահպանել է իր կարգավիճակը, իսկ Աջարիան դարձել է Վրաստանի մարզերից մեկը։

Հայաստանի Հանրապետությունը հյուսիսից սահմանակից է Վրաստանի, հարավից՝ Իրանի, արևելքից՝ Ադրբեջանի, արևմուտքից՝ Թուրքիայի հետ։ Հանրապետության հարավային մարզերը՝ Սյունիքն ու Վայոց ձորը արևելքից սահմանակցում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, իսկ արևմուտքում հայկական երկրորդ հանրապետությունն է՝ Արցախը։

Հայաստանը լեռնային երկիր է։ Տարածքի 76.5%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1.000-2.500 մ բարձրության վրա։ Լեռնաշղթաները գրավում են մոտ 14 000 կմ2 կամ երկրի ընդհանուր մակերեսի 47%, բարձրավանդակները կազմում են երկրի մակերեսի ավելի քան մեկ երրորդը կամ շուրջ 11 000 կմ2։ Ամենաբարձր կետը Արագած լեռն է՝ 4.090 մետր, և ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը՝ 375 մ։ Մյուս բարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3 906 մ) և Աժդահակը (3 598 մ)։ Երկրի տարածքը կազմում է 29․743 կմ2, որի 71.3% կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերը, 12.4%՝ անտառային, 7.7%՝ հատուկ պահպանվող տարածքներ և 8.6%՝ այլ հողեր։

ՀՀ տարածքը գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային լայնություններում։ Այն բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով ու տարվա 4 եղանակների առկայությամբ։

Հայաստանի Հանրապետության տարածքում կլիմայաստեղծ գործոնները բազմազան են։ Կլիման հիմնականում լեռնային է՝ կապված ռելիեֆի հետ։ Զգալի ազդեցություն ունեն հարևան զոնաները՝Արաբական թերակղզու անապատները, Սև և Կասպից ծովերին մոտ լինելը, ինչպես նաև Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների հարևանությունը։