Երևան :
Москва :
New-York :
EUR: 529 RUB: 7 USD: 480
home-icon
Գտնել մեզ՝ Goldtravel on Facebook Goldtravel on Tviter Goldtravel on Instagram Goldtravel on Google Plus Goldtravel on Youtube Goldtravel on Linked IN Goldtravel on Vkontakte Goldtravel on Odnoklassniki
en ru
$
big-images
Ավիատոմսեր

Էլեկտրոնային ավիոտոմսը դա սովորական ավիատոմս է, բայց ավելի կիրառական ճամփորդողի համար: Թռիչքի ամբողջական ինֆորմացիան(ուղևորի տվյալները, երթուղին) պահպանվում է էլեկտրոնային բազայում, իսկ ուղևորը առձեռն ստանում է մարշուտ-կվիտանցիան: Որոշ ուղևորներ՝ ավիատոմսը գնելով օնլայն տարբերակով և ստանալով մարշուտ-կվիտանցիան, հիանում են՝ տեսնելով այն սովորական A4 ֆորմատի թղթի տեսքով, որի վրա գրված է տվյալ թռիչքի ողջ ինֆորմացիան:

hotels-big-flag Հայաստան Երկրի մասին

Հայաստանը պետություն է Մերձավոր Արևելքում։Գտնվում է Առաջավոր Ասիայի հյուսիսային մասում՝ Հայկական լեռնախարհի հյուսիս-արևմուտքում։Սահմանակցում է Վրաստանին,Ադրբեջանին,Իրանին,Թուրքիային։

ԵՐԵՎԱՆ - Ani Plaza Hotel

stars stars stars stars
hotels-images

Անի հյուրանոցը գտնվում է մայրաքաղաքի բիզնես և ժամանցային կենտրոնում։ Հյուրանոցն ունի ռեստորան, սրճարան, բառ, կոնֆերանս սրահ, սպա, լողավազան, ֆիթնես կենտրոն։ Որոշ սենյակներից բացվում է հիասքանչ տեսարան դեպի  քաղաքի տեսարժան վայրեր։ Հյուրանոցը առաջարկում է 262 նորաձև կահավորված բազմատեսակ սենյակներ, որոնք համալրված են բոլոր անհրաժեշտ ժամանակակից տեխնիկայով:  Այստեղից ոտքով կարելի է հասնել Հանրապետության հրապարակ, Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոն, մատենադարան և այլ մշակութային և ժամանցի վայրեր։

ԵՐԵՎԱՆ - Best Western Congress Hotel

stars stars stars stars
hotels-images

Best Western Congress հյուրանոցը գտնվում է Երևանի սրտում`Իտալիայի փողոցի վրա: «Զվարթնոց» օդանավակայանից Best Western Congress կարելի է հասնել 10-15 րոպեների ընթացքում:

ԵՐԵՎԱՆ - Grand Hotel Yerevan

stars stars stars stars stars
hotels-images

Գրանդ հյուրանոցը առաջարկում է ժամանակակից սպա կենտրոն հիդրոմերսող վաննայով և բացօթյա լողավազան, որը գտնվում է տանիքում։ Հյուրանոցը առաջարկում է դասական ոճի սենյակներ, որտեղ կան չհրկիզվող պահարան, թեյ/սուրճ և սմարթ հեռուստացույց։ Հյուրանոցում են գտնվում <<Ռոսսինի>> իտալական ռեստորանը, որտեղից բացվում է տեսարան դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ ,<<Դոլչե Վիտա>> բառը, և ձմեռային այգին, որտեղ կարելի է ամեն երեկո լսել կենդանի երաժշտություն։ Հյուրանոցը նաև ունի 4 կոնֆերանս սրահ։ Այն նաև առաջարկում է մեքենա կայանելու ծառայություն։

ԵՐԵՎԱՆ - Hotel National

stars stars stars stars stars
hotels-images

Տեղակայված լինելով մայրաքաղաքի հենց սրտում` հյուրանոցը իր հյուրերին հնարավորություն է տալիս վայրկյանների ընթացքում այցելել քաղաքի բոլոր պատմամշակութային և ժամանցի վայրերը:

ԵՐԵՎԱՆ - Tufenkian Historic Yerevan Hotel

stars stars stars stars
hotels-images

Թուֆենկյան Ավանդական Երևան սեզոնային բաց լողավազանով հյուրանոցը տեղեկայված է Երևանի սրտից՝ Հանրապետության հրապարակից ոչ հեռու: Հյուրանոցի կողքին գտնվում է հայտնի Վերնիսաժը։ Թուֆենկյան հյուրանոցի բոլոր սենյակները զարդարված են 19-րդ դարի կովկասյան ոճով, դիզայներական կահույքով, արբանյակային ալեհավաքով հեռուստացույցով, մինիբարով և առանձին բաղնիքովև հողաթափերով: Հյուրանոցն ունի բար/հյուրասրահ, խորհրդատվությունների կենտրոն և ավանդական «Խարբերդ» ռեստորան, որն առաջարկում է բազմադարյա արևմտյան ու արևելյան խոհանոցների ճաշացանկ: Այն իր հյուրերին առաջարկում է բացառիկ հարմարավետություն և ջերմ ու սրտաբաց ընդունելություն:

 

ԵՐԵՎԱՆ - North Avenue Hotel

stars stars stars stars
hotels-images

North Avenue հյուրանոցը գտնվում է ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա Օպերայի և Բալետի թատրոնից և Հանրապետության Հրապարակից: Այստեղ կան բազմաթիվ խանութներ և զվարճանքի վայրեր: Հյուրանոցի շենքը տուֆից է:

Տուֆի և ժամանակակից դիզայնի յուրահատուկ համադրությամբ այս հյուրանոցը առաջարկում է 24 շքեղ համարներ՝ համալրված բոլոր անհրաժեշտ հարմարություններով:  Այս հյուրանոցը հարմար է ինչպես գործնական այցերի, այնպես էլ հանգստի համար:

Հյուրանոցի տարածքում գործում է ռեստորան, որտեղ կարող եք համտեսել խոհարարի պատրաստած ուտեստները: Տարածքում կան նաև լաունջ և կոկտեյլ բարեր,սպա-կենտրոն և գեղեցկության սրահ:

ԾԱՂԿԱՁՈՐ - Marriott Hotel

stars stars stars stars stars
hotels-images

Ծաղկաձորի Marriott հյուրանոցային համալիրը շքեղություն է հաղորդում այս առողջարանային քաղաքին: Հյուրանոցի կահավորանքը և ընտրված երանգները համահունչ են տարածքի բնական գեղեցկությանը:

Ծաղկաձորի Marriott հյուրանոցում է գտնվում քաղաքի ամենաշքեղ լողավազանը: Այստեղ առկա է նաև գերարագ անվճար Wi Fi ինտերնետ:

ԵՐԵՎԱՆ - Metropol Hotel

stars stars stars stars
hotels-images

Metropol հյուրանոցը կառուցվել է 2001 թ.: Այս  հյուրանոցը գտնվում է Մաշտոցի պողոտայի հենց սկսզբնամասում: ”Զվարթնոց” օդանավակայանից  Metropol հյուրանոց կարելի է հասնել 10-15 րոպեների ընթացքում:

ԵՐԵՎԱՆ - Armenia Marriott Hotel

stars stars stars stars
hotels-images

Armenia Marriott Hotel-ը միակ միջազգայնորեն կառավարվող հյուրանոցային բրենդն է Հայաստանում,որը տեղակայված է անմիջապես Հանրապետության Հրապարակում` բիզնեսի և մշակութային կենտրոնում:

Armenia Marriott հյուրանոցն ունի 259 ընդարձակ հյուրասենյակներ` ներառյալ 14 լյուքս կարգի սենյակ,բարձրակարգ սենյակների 2 հարկ, բարձրակարգ սրահ գերազանց ծառայություններով և դեպի քաղաք բացվող գեղեցիկ տեսարանով:

ԵՐԵՎԱՆ - Cascade Hotel

stars stars stars
hotels-images

<<Կասկադ>> հյուրանոցը գտնվում է քաղաք Երևան Զարուբյան 10/10 հասցեում:Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ սենյակներ հյուրերի համար:

Շնորհիվ ջերմ և ընկերական մթնոլորտի դուք ձեզ կզգաք ինչպես տանը:Հյուրանոցը գտնվում է Կասկադից ոչ հեռու, քաղաքի աղմուկից հեռու գողտրիկ մի վայրում: Համարներն ունեն գեղեցիկ տեսարան դեպի քաղաքի կենտրոն:

ԵՐԵՎԱՆ - Minotel Barsam Suites

stars stars stars stars
hotels-images

Minotel Barsam Suites-ը գտնվում է Հանրապետության հրապարակից ոչ հեռու: Հյուրանոցն առաջարկում է բարձրագույն մակարդակի ծառայություն՝ համարներ օդակարգավորման համակարգերով, սառնարաններով, հեռուստացույցներով և արբանյակային ալիքներով, ինչպես նաև անվճար կայանատեղի և Wi Fi ինտերնետ:

Բոլոր սանհանգույցներն ապահովված են բոլոր անհրաժեշտ պարագաներով:

ԵՐԵՎԱՆ - Opera Suite Hotel

stars stars stars stars
hotels-images

Opera Suite հյուրանոցը առաջարկում է 106 ինքնատիպ սենյակներ` կահավորված իտալական հարմարավետ և նորաոճ կահույքով:

ԾԱՂԿԱՁՈՐ - Russia Hotel

stars stars stars stars
hotels-images

Russia հյուրանոցը իր հյուրընկալ դռներն է բացում հայկական հայտնի զբոսաշրջության կենտրոնում՝ Ծաղկաձորում: Այս հյուրանոցը համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին: Հյուրանոցի մոտ գործում են խանութներ, որոնք հարմար են ամենօրյա առևտրի համար: Հյուրանոցը տրամադրում է սեփական ավտոբուս 30 անձի համար, որն ապահովում է տեղափոխումը մինչև ճոպանուղի, ինչպես նաև ողջ Ծաղկաձորով:

ԵՐԵՎԱՆ - Silachi Hotel

hotels-images

<<Սիլաչի>> հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում, որտեղից ոտքով կարելի է հասնել  Հանրապետության հրապարակ,Հայաստանի պատմության թանգարան,Ազգային պատկերասրահ,Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Հյուրանոցն ունի հիանալի և հարմարավետ համարներ,համեղ խոհանոց:

ԾԱՂԿԱՁՈՐ - Golden Palace

stars stars stars stars stars
hotels-images

Ծաղկաձորը հայկական Շվեյցարիա համարողները լավ գիտեն նրա ամառային,ձմեռային հանգստի առավելու-թյունները՝տեսարժան վայրեր,մաքուր օդ,հրաշալի բնություն,սարեր,որոնցանկրկնելի հմայքը հասկանում ես նվաճելուց հետո միայն:

Golden Palace հյուրանոցի առավելություններից է նաև այն կարևորհանգամանքը,որ հյուրանոցը ուղիղ ելք ունի դեպի սահուղի:Դահուկորդները կարող են հյուրանոցից դահուկել դեպի ճոպանուղի և հետ վերադառնալ սկզբնակետ:Ձմեռային մարզաձևերի սիրահարների համար ստեղծված են ապահով և հարմարավետ պայմաններ,տրամադըր-վում է նաև մարզային գույք:

ԵՐԵՎԱՆ - Kecharis Hotel

hotels-images

Ծաղկաձոր քաղաքի կենտրոնում`Օրբելի եղբայրների տուն-թանգարանի  անմիջական հարևանությամբ է գտնվում 2006 թվականի հունվարից գործող Kecharis հյուրանոցային համալիրը:

Հայկակական ճարտարագիտության ավանդույթներով  կառուցված այս երեքհարկանի շինությունը ունի 34 հարմարավետ համարներ, որոնցից  յուրաքանչյուրը ունի արբանյակային հեռուստատեսություն, միջազգային հեռախոսակապ և Wi Fi ինտերնետ:

ՍԵՎԱՆ - BEST WESTERN Bohemian Resort Hotel

hotels-images

Հյուրանոցային համալիրը գտնվում է Սևանա լճի լավագույն լողափերից մեկի կողքին՝ Սևանա թերակղզու մոտ: Այն կառուցվել է 2006 թվականին: Բոհեմյան Ռեզորթում կան 25 սենյակներ:

Հյուրանոցում նաև կա բացօթյա լողավազան և բար-սրճարան, բիլիարդ, կոնֆերանս-սրահ, սիգարի բար, մանկական ակումբ, ռեստորան, շուրջօրյա բիզնես-կենտրոն, դիսկոտեկ, առողջարանային համալիր:

<< Կիսալյուքս սենյակները>> նախատեսված են 2 չափահասների և 2 երեխաների համար:

Առանձնատները նախատեսված են 4 չափահասների և 2 երեխաների համար:

ԵՐԵՎԱՆ - Ararat Hotel

stars stars stars stars
hotels-images

Ararat հյուրանոցը գտնվում է Հանրապետության Հրապարակից մի քանի քայլ հեռավորության վրա՝ շրջապատված դեսպանատներով, նախարարություններով և առևտրի կենտրոններով:

<< Զվարթնոց >> օդանավակայան մեքենայով կարելի է հասնել ընդամենը 15 րոպեում: Հյուրանոցն առաջարկում է անվճար ինտերնետ, տեղափոխում օդանավակայան, յուրօրինակ հանդիպումների կազմակերպում և այլ ծառայություններ: 

ԵՐԵՎԱՆ - Latar Hotel Complex

stars stars stars stars stars
hotels-images

Latar Hotel Complex-ը շքեղ վայր է պահանջկոտ զբոսաշրջիկների համար ,ովքեր գնահատում են բացառիկությունը և որակը: Հյուրանոցը ներդաշնակորեն համադրում է հնագույն ավանդույթները արդիականի հետ:

Հյուրանոցի համարներից բացվում է Արարատ լեռան հիասքանչ բնապատկերը:Համարները տեխնիկապես համալրված են բոլոր հարմարություններով:

ԵՐԵՎԱՆ - Princ Plaza Hotel

stars stars
hotels-images

Հյուրանոցը գտնվում է Դավթաշեն 52 հասցեում` քաղաքի կենտրոնից ոչ հեռու՝6 կմ հեռավորության վրա: Հյուրանոցն առաջարկում է սենյակներ՝հյուրերի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով՝ օդափոխիչ,մինի բար,WI-FI ամբողջ հյուրանոցի տարածքում: