Երևան :
Москва :
New-York :
EUR: 556 RUB: 7.3 USD: 495
home-icon
Գտնել մեզ՝ Goldtravel on Facebook Goldtravel on Tviter Goldtravel on Instagram Goldtravel on Google Plus Goldtravel on Youtube Goldtravel on Linked IN Goldtravel on Vkontakte Goldtravel on Odnoklassniki
en ru
$
big-images
Ավիատոմսեր

Էլեկտրոնային ավիոտոմսը դա սովորական ավիատոմս է, բայց ավելի կիրառական ճամփորդողի համար: Թռիչքի ամբողջական ինֆորմացիան(ուղևորի տվյալները, երթուղին) պահպանվում է էլեկտրոնային բազայում, իսկ ուղևորը առձեռն ստանում է մարշուտ-կվիտանցիան: Որոշ ուղևորներ՝ ավիատոմսը գնելով օնլայն տարբերակով և ստանալով մարշուտ-կվիտանցիան, հիանում են՝ տեսնելով այն սովորական A4 ֆորմատի թղթի տեսքով, որի վրա գրված է տվյալ թռիչքի ողջ ինֆորմացիան:

hotels-big-flag Միջոցառումներ Երկրի մասին

Տոլմայի փառատոն 2020

hotels-images

Մայիսի 23-ին  Gold Travel-ը հրավիրում է մասնակցելու Հայաստանում անցկացվող ամենամյա Տոլմայի փառատոնին։ 

Բոլորն էլ գիտեն, որ հայկական սեղանի ամենասիրված և գլխավոր ուտեստներից մեկը տոլման է։ Տոլման հայկական ծագում ունեցող ավանդական ուտեստ է, որը պատրաստում են թե՛ տոնական, թե՛ ամենօրյա սեղանի համար։ 

Փառատոնի ընթացքում երկրի լավագույն խոհարարներն ու Հայաստանի տարբեր շրջաններից ժամանած մասնակիցները ներկայանում են տոլմայի իրենց տարբերակով: Համտեսից հետո փորձագետները հայտարարում են տոլմայի փառատոնի հաղթողներին: 

Կազմակերպվում է համտես-վաճառք, ինչպես նաև տարբեր միջոցառումներ և մրցույթներ։ Տոնակատարությունն ուղեկցվում է ազգային երգ ու պարով:

Book Now

Տևողություն : Մայիսի 23, 2020

"Հարթակ" փառատոն

hotels-images

Gold Travel-ը հունիսի 7-ին հրավիրում է ձեզ մասնակից դառնալու «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնին։ 

Փառատոնի նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ վարպետության դասերի և գործնական սեմինարների միջոցով՝ մասնակիցներին սովորելու, փորձելու և անձնական փորձը ներկայացնելու հնարավորություն է ընձեռնվում: 

Փառատոնը կարող է տևել 2-3 օր։ Ծրագիրը բաղկացած է լինում մի քանի բաժիններից և ներառում է տարբեր և բազմազան թեմաներ՝ սնունդ, առողջ ապրելակերպ, արվեստ, տեխնոլոգիաներ, ևն։

 «Հարթակ»-ը նպաստում է ստեղծագործական տարբեր միջավայրերում կապեր ստեղծելուն, դրանք ամրապնդելուն և շփման հնարավորություն է ընձեռում:

Book Now

Տևողություն : Հունիսի 7, 2020

Գինու փառատոն՝ «Գինի և մշակույթ»

hotels-images

Սեպտեմբերի 3-ին Gold Travel-ը հրավիրում է մասնակից դառնալու Հայաստանում անցկացվող ամենամյա Գինու փառատոնին։

«Գինի և մշակույթ» խորագրով փառատոնը հիանալի հնարավորություն է գինու սիրահարների համար: Փառատոնը անցկացվում է Աշտարակ քաղաքում:

Միջոցառման հյուրերը հնարավորություն կունենան փորձել գինու տարբեր տեսակներ, համտեսել Արագածոտնի մարզի ավանդական ուտեստները, մասնակցել ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառքին: Համերգային ծրագրի շրջանակներում ելույթ կունենան ազգային պարային համույթներ և լարախաղացներ։

Արագածոտնի մարզը  սպասում է ձեզ իր գինով, համեղ ուտեստներով և ժողովրդական երաժշտությամբ:

Book Now

Տևողություն : Սեպտեմբերի 3, 2020

Ոչխարների խուզման փառատոն

hotels-images

Հունիսի 8-ին  Gold Travel-ը հրավիրում է մասնակցելու Հայաստանում անցկացվող ամենամյա Ոչխարների խուզման փառատոնին։ 

Սյունիքի մարզում անցկացվող ամենամյա փառատոնին կարող եք ականատես լինել ոչխարների խուզման մրցույթին, մասնակցել կազմակերպվող խաղերին, վայելել ազգային երգն ու պարը, հետևել լարախաղացների գործողություններին, ինչպես նաև օգտվել Սյունիքի և Վայոց ձորի բերք ու բարիքի ցուցահանդես-վաճառքից։

Ոչխարի խուզման փառատոնը աստիճանաբար վերածվում է ավանդական տոնի: Փառատոնը զվարճալի է, հնարավորություն է տալիս հին ավանդույթները վերհիշելու, ինչպես նաև տեղական արտադրանքը ներկայացնելու։

Հայաստանում ոչխարի խուզման գործընթացի առանձնահատկությունն այն է, որ այստեղ դա անում են հատուկ ավանդական մկրատների օգնությամբ, այլ ոչ թե մեխանիկական սարքերով:

Փառատոնին մասնակցում և ոչխար խուզելու վարպետաց դասեր են անցկացնում նաև այլ երկրներից ժամանած վարպետներ։

Book Now

Տևողություն : Հունիսի 8, 2020

«Համով-հոտով Երևան»

hotels-images

Հունիսի 10-ին  Gold Travel-ը հրավիրում է մասնակցելու «Համով-հոտով Երևան» ամենամյա փառատոնին։ 

«Համով-հոտով Երևան» խորագրով «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների ամենամյա փառատոնը տեղի է ունենում ամռանը Երևանում: Միջոցառմանը մասնակցում են հայկական խոհանոցը ներկայացնող ընկերություններ` ռեստորաններ, պանդոկներ, խոհարարական քոլեջներ, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպություններ։

Ծրագրի շրջանակներում ներկայացվում են հայկական տոները` իրենց տոնածիսական ավադույթներով և խոհանոցով։ Լինում է համերգային ծրագիր, բեմականացումներ, ժողովրդական երգ ու պար: Կարող եք նաև մասնակցել տեղում կազմակերպվող վարպետաց դասերին:

Book Now

Տևողություն : Հունիսի 10, 2020

Ուտեստ Ֆեստ

hotels-images

Ամռանը Երևանում կազմակերպվում է հայկական ազգային խոհանոցի «Ուեստեստ ֆեստ» փառատոնը: Gold Travel-ը սիրով հրավիրում է այս փառատոնին ևս մասնակից դառնալու։

Եթե ուզում եք ծանոթանալ ավանդական հայկական ուտեստներին, որոնք մատուցվել են ծիսական տոներին, ինչպես նաև իմանալ դրանց բաղադրատոմսերը, ապա բաց մի թողեք «Հացը լեռներում» փառատոնի շրջանակներում կազմակերպվող ամենամյա միջոցառումները, որոնք հանդես են գալիս տարբեր խորագրերով՝ «Ուտեստ ֆեստ», «Համով-հոտով Երևան», և այլն։ Ճշտեք ամսաթիվը և պատրաստ եղեք հետաքրքիր և համեղ միջոցառման:

Book Now

Տևողություն : Հունիսի 15, 2020

Թթի փառատոն Հայաստանում

hotels-images

Թթի փառատոնը տեղի է ունենում Հայաստանի այն տարածաշրջաններում, որտեղ  թութն առատ է աճում, և տեղի բնակիչները թթից տարբեր բարիքներ պատրաստելու ավանդույններ են ձևավորել։

Տոնակատարությունը հիմնականում կազմակերպվում է Սյունիքի մարզում և Արցախի Ամարաս վանքի շրջակայքում։ Փառատոնը սկսվում է թութ թափ տալու հին ավանդույթից։ 

Հյուրերը կարող են համտեսել ցուցահանդես-վաճառքին ներկայացված բարիքները, ձեռք բերել դրանք, ինչպես նաև հետևել, թե ինչպես են թթից օղի թորում և դոշաբ պատրաստում։ 

 

Book Now

Տևողություն : Հուլիսի 6, 2020

Երևանի գարեջրի փառատոն

hotels-images

«Երևանի գարեջրի փառատոն»-ը Հայաստանի ամենասիրված փառատոններից մեկն է: Հայերը սիրում են գարեջուր և դրա հետ կապված ամեն ինչ, ուստի այս փառատոնը հիանալի առիթ է գարեջուրը զուգակցելու կենդանի երաժշտության, պարերի և խաղերի հետ:

Երևանի գարեջրի ամենամյա փառատոնը անցկացվում է  Երևանում 2014 թվականից և տարեցտարի փառատոնը ձեռք է բերում ավելի մեծ մասսայականություն: Այն կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջության վարչության կողմից՝ «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրի շրջանակներում:

 

 

Book Now

Տևողություն : Հուլիսի 12, 2020

Էկոտուրիզմի փառատոն Վայոց Ձորում

hotels-images

Էկոտուրիզմը ճանաչողական նպատակով կազմակերպվող արշավներն են, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթանում են բնության մեջ կյանքին, գիշերում են վրաններում, այցելում են պատմամշակութային հուշարձաններ, ծանոթանում են գյուղական կյանքին։ 

 Փառատնոնի ընթացքում տեղի են ունենում մի շարք միջոցառումներ՝ գյուղմթերքների ցուցահանդես-վաճառք, կենդանական և բուսական աշխարհի դիտարկում, դեղաբույսերի հավաքում, նետաձգություն, ձիարշավ, աստղադիտարկում։

Փառատոնն անցկացվում է Վայոց ձորի տարբեր շրջաններում և հատկապես սիրված է երիտասարների կողմից։ Նպատակն է Վայոց Ձորի  համայնքներում էկոզբոսաշրջության զարգացմանը նպաստելը, և  էկոզբոսաշրջության մասին հանրային իրազեկվածության մակարդակը բարձրացնելը: 

Book Now

Տևողություն : Հուլիսի 13, 2020

Արցախ էյրֆեսթ

hotels-images

Տևողություն : Հուլիսի 13, 2020

Ձմերուկի փառատոն

hotels-images

Հյութեղ, քաղցր, համեղ, շաաատ համեղ ձմերուկների ամենահավես, ամենագեղեցիկ, ամենաուրախ փառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 22-ին։

Ձմերուկի ամենամյա փառատոնը անցկացվում է Երևանի կենտրոնում։ Կազմակերպվում է ձմերուկի հյուրասիրություն, խաղ-մրցույթներ և համերգային ծրագիր։

Փառատոնի մասնակիցները կարող են հերևել ձմերուկի քարվինգի մասնագետների աշխատանքին, ծանոթանալ ձմերուկի մատուցման ու ձևավորման յուրօրինակ ձևերին։

Ի՞նչը կարող է լինել ավելի լավ երևանյան շոգ ամառային օրը, եթե ոչ սառն ու քաղցր ձմերուկը։ 

 

Book Now

Տևողություն : Հուլիսի 22, 2020

Վարդավառ

hotels-images

Վարդավառն անշուշտ հայերի ամենասիրված և ամենաուրախ տոնն է, որը նշում են երկրի բոլոր անկյուններում։ Այս հեթանոսական ծագում ունեցող տոնի օրը, մարդիկ՝ զինված ջրով լի դույլերով և տարաներով, դուրս են գալիս տներից և մեծ ու մանուկ ջրոցի խաղում։ 

Լինի դա Երևանի կենտրոնը, թե Հայաստանի ամենահեռավոր լեռնային գյուղը՝ տոնը զովություն է բերում ամառային շոգին և ջերմացնում մարդկանց հոգիները։

Երևանում Վարդավառը կամ ջրոցին վերածվում է իսկական տոնախմբության և, եթե դուք քաղաքի կենտրոնում եք, ապա ձեզ հաստատ չի հաջողվի խուսափել թրջվելուց ։ 

Տոնի ամենամեծ սիրահարները հավաքվում են քաղաքի շատրվանների և լճակների մոտ, որպեսզի ջրի պակաս չունենան։ 

Book Now

Տևողություն : Հուլիսի 28, 2020

Երևան ՏԱՐԱԶ ֆեստ

hotels-images

Ամեն տարի Երևանում տեղի է ունենում ամենահայկական  իրադարձությունը՝ «Երևան Տարազ Ֆեստ»-ը: Միջոցառումը կազմված է երկու մասից: Առաջին մասը ցուցահանդես-տոնավաճառ է, որից հետո ներկայացվում են հայ դիզայներների նոր հավաքածուները։ Ցուցահանդեսին, բացի հայկական տարազից, իրենց ազգային մշակույթը առանձին տաղավարներում ներկայացնում են  նաև Հայաստանի Հանրապետությունում գործող դեսպանությունների ներկայացուցիչները։ Փառատոնի երկրորդ մասում՝ հայտնի հայ դիզայներները  ներկայացնում են հայկական տարազի տարերով ժամանակակից հավաքածուներ, որոնք հաճախ իսկական արվեստի գործեր են:

«Երևան Տարազ Ֆեստ»-ը լավ հնարավորություն է ծանոթանալու հայկական ավանդական զարդանախշերին և իմանալ դրանց նշանակությունը։ 

 

Book Now

Տևողություն : Օգոստոս 1, 2020

Մեղրի և հատապտուղների փառատոն

hotels-images

Մեղրի և հատապտուղների փառատոնը անցկացվում է Տավուշի մարզում՝ օգոստոսին։

Փառատոնի օրը՝ նախկին Շամշադինի շրջանի մեղվաբույծները ներկայացնում են իրենց ստացած մեղրը և հատապտուղները, որոնք կարող եք համտեսել և գնել։

Փառատոնի ծրագիրը ներառում է նաև ավանդական ուտեստների պատրաստություն և հյուրասիրություն, երաժշտական և պարային ելույթներ, տեղի բնակիչների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք։

Միջոցառումը շատ մարդաշատ չէ և առանձնանում է յուրահատուկ ջերմ մթնոլորտով։ Եթե սիրում եք բնություն և խաղաղ հանգիստ, բաց մի թողեք «Մեղրի և հատապտուղների փառատոն»-ը։

Book Now

Տևողություն : Օգոստոսի 08-09, 2020

Խորովածի փառատոն

hotels-images

Խորովածը հայերի ամենասիրված ավանդական ուտեստն է, որին նվիրված ամենամյա փառատոնը անցկացվում է Լոռու մարզի Ախթալա քաղաքում։ 2017 թվականին փառատոնի կազմակերպիչները Ախթալան հայտարարել են խորովածի համաշխարհային մայրաքաղաք:

Փառատոնի մասնակիցները տարբեր ընկերությունների և ռեստորանների ներկայացուցիչներ և առանձին խոհարարներ են Հայաստանի շրջաններից և տարբեր երկրներից։ Նրանք ներկայացնում են խորովածի պատրաստման իրենց ձևերը և հյուրասիրում փառատոնի հյուրերին: Նրանք նաև մասնակցում են խոհարարական տարբեր մրցույթներին: 

Միջոցառումն ուղեկցվում է հայկական ավանդական երգ ու պարով, համերգային ծրագրով։ 

Book Now

Տևողություն : Օգոստոսի 18, 2020

"Գինի և մշակույթ"

hotels-images

«Գինի և մշակույթ» խորագրով փառատոնը հիանալի հնարավորություն է գինու սիրահարների համար: Փառատոնը անցկացվում է Աշտարակ քաղաքում:

Միջոցառման հյուրերը հնարավորություն կունենան փորձել գինու տարբեր տեսակներ, համտեսել Արագածոտնի մարզի ավանդական ուտեստները, մասնակցել ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառքին: Համերգային ծրագրի շրջանակներում ելույթ կունենան ազգային պարային համույթներ և լարախաղացներ։

Արագածոտնի մարզը  սպասում է ձեզ իր գինով, համեղ ուտեստներով և ժողովրդական երաժշտությամբ:

Book Now

Տևողություն : Սեպտեմբերի 2, 2020

Մշակութային վերածնունդ

hotels-images

«Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական փառատոնին, որը անցկացվում է Դիլիջանում, տեղի է ունենում  հուշանվերների, գորգերի, նկարների, գոբելենի, ազգային տարազով տիկնիկների, հայկական ուտեստների ցուցահանդես-վաճառք։

Փառատոնի հյուրերը կարող են մասնակցել դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտների՝ կավագործության, փայտագործության, խեցեգործության, դարբնագործության և այլ ոլորտների վարպետաց դասերին:

«Մշակութային վերածնունդ» փառատոնին ամեն ինչը շնչում է հայկական ոգով։ 

Book Now

Տևողություն : Սեպտեմբեր 7, 2020

Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն

hotels-images

Տևողություն : Սեպտեմբերի 14, 2020

Երևանի Գինու Օրեր

hotels-images

«Հայկական գինու առանձնահատկությունն այն է, որ զգում ես այն, ինչ չես կարող արտահայտել բառերով»: Այսպես է նկարագրել հայկական գինին լեգենդար հայ երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ և դերասան Շառլ Ազնավուրը։

Հայաստանը համարվում է գինեգործության հայրենիքը, քանի որ ըստ առասպելի՝ Նոյ նահապետը խաղողի առաջին որթը տնկել է Արարատ լեռան ստորոտին։ 

Երկրի տարածքում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերված գինեգործությանը վերաբերող գտածոները աշխարհում ամենահինն են և ապացուցում են, որ այստեղ գինի են պատրաստել դեռևս 6000 տարի առաջ։

Հայաստանում գինեգործության հայտնի կենտրոն է Արենի քաղաքը, որտեղ էլ անցկացվում է Գինու փառատոնը։ Փառատոնին ներկայացվում են հայկական գինու տեսակները, լինում է գինու հյուրասիրություն, համերգային ծրագիր, հայկական երգ ու պար։

Նման մի միջոցառում է Արցախի գինու փառատոնը։ Այն առաջին անգամ կազմակերպվել է 2004 թվականին։ Փառատոնն անց է կացվում ամեն տարի՝ սեպտեմբեր ամսվա երրորդ շաբաթ օրը։ 

Փառատոնի ծրագիրը ներառում է գինեգործության հնագույն և ինքնատիպ ծիսակատարությունը՝ տաշտում գինի ճզմելը, արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրություն, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք, գինի արտադրողների ցուցահանդես-տոնավաճառ։ Փառատոնն ավանդաբար ուղեկցվում է հայկական ազգային երգ ու պարով և վերածվում է ազգային տոնի։

Գինու փառատոն անց է կացվում նաև Երևանի սրտում։ Ամեն տարի ամռան մի հրաշալի օր ամբողջ Սարյան փողոցը փակ է լինում գինու սիրահարների կողմից։ Այս մթնոլորտը պարզապես զգալ է պետք։

Ի դեպ, վերջերս Հայաստանն ընդգրկվել է աշխարհի լավագույն գինեգործական ավանդույթներ ունեցող 15 երկրների ցանկում:

Book Now

Տևողություն : Մայիսի 3-4, 2020