Երևան :
Москва :
New-York :
EUR: 556 RUB: 7.3 USD: 495
home-icon
Գտնել մեզ՝ Goldtravel on Facebook Goldtravel on Tviter Goldtravel on Instagram Goldtravel on Google Plus Goldtravel on Youtube Goldtravel on Linked IN Goldtravel on Vkontakte Goldtravel on Odnoklassniki
en ru
$
big-images
Ավիատոմսեր

Էլեկտրոնային ավիոտոմսը դա սովորական ավիատոմս է, բայց ավելի կիրառական ճամփորդողի համար: Թռիչքի ամբողջական ինֆորմացիան(ուղևորի տվյալները, երթուղին) պահպանվում է էլեկտրոնային բազայում, իսկ ուղևորը առձեռն ստանում է մարշուտ-կվիտանցիան: Որոշ ուղևորներ՝ ավիատոմսը գնելով օնլայն տարբերակով և ստանալով մարշուտ-կվիտանցիան, հիանում են՝ տեսնելով այն սովորական A4 ֆորմատի թղթի տեսքով, որի վրա գրված է տվյալ թռիչքի ողջ ինֆորմացիան:

hotels-big-flag Համտեսում Երկրի մասին

Արարատ կոնյակի գործարան

hotels-images

Հայկական կոնյակի արտադրությունը սկսվել է Երեևանում 1887 թ-ին բարերար առևտրական Ներսես Թաիրյանի կողմից, որն առաջինն էր իր  ֆաբրիկայում դասական ֆրանսիական ալկոհոլի արտադրության տեխնոլոգիան ներկայացնում: ԱՐԱՐԱՏ թանգարանը գտնվում է Հրազդան գետի աջ ափին բարձրացող Երևանի մոնումենտալ Երևանի կոնյակի գործարանի պատերի ներսում: Այստեղ սկսվում է ձեր ծանոթությունը գեղեցիկ Երևանի և լեգենդար հայկական ԱՐԱՐԱՏ կոնյակի հետ: Ազնվական ըմպելիքի դարերի պատմության մեջ ընկղմվելու և ժամանակակից արտադրության գաղտնիքները իմանալու համար, դուք պետք է համտեսեք ARARAT- ից երկու կամ երեք կոնյակ:
 

Book Now

Արենի գինու գործարան

hotels-images

1994թ-ին ՀՀ Վայոց Ձոր մարզի Արենի գյուղում Սիմոնյան ընտանիքի նախաձեռնությամբ հիմնադրվեց ՙԱրենիի գինու գործարան՚ ՓԲԸ-ն: Դնելով իր առջև պատմական Արենիում պապենական գինեգործական ավանդությունները շարունակելու և հարստացնելու նպատակը, գործարանը կարճ ժամանակահատվածում կարողացավ ընդլայնել արտադրության ծավալները` հանրությանը առաջարկելով բարձրորակ գինու տարբեր տեսակներ: Ներկայումս օգտագործվող հումքի գրեթե կեսը սեփական արտադրության խաղողն է, մնացածը գնվում է Արենի և հարակից գյուղերի այգեգործներից: Պտուղների թագուհի խաղողը երկար ճանապարհ է անցնում մինչև հայոց նահապետական գինու վերածվելը:

Մոտ 16 տեսակի գինու և օղու համտես, սրճարանում սուրճ խմել, 8րոպե դիտել ֆիլմ Արենի գինու գործարանի մասին:

Book Now

Պռոշյանի գինու գործարան

hotels-images

Պռոշյան կոնյակի գործարանը տասնամյակներ շարունակ ամրապնդում է իր դիրքերը միջազգային և հայկական շուկաներում: Կոնյակի և գինու արտադրության լավագույն ավանդույթները պահպանելով, Պռոշյան կոնյակի գործարանը շարունակում է ոգելից խմիչքների արտադրության նորարարությունները և մշտապես արդիականացնում է իր տեխնիկական հնարավորությունները: Տեխնոլոգիական զարգացման հետ մեկտեղ գործարանը մշտապես գտնվում է խմիչքների արտադրության ժամանակ օգտագործվող ժամանակակից սարքավորումների հետ:

Book Now

ՆՈՅ ԿՈՆՅԱԿԻ ԳԻՆՈՒ ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏԸ

hotels-images

ԵՐԵՎԱՆԻ  ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏԸ գտնվում է Երևանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Հրազդանի կիրճում` նախկին Էրիվանի բերդի տարածքում: ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏԸ  հագեցած է նորագույն սարքավորումներով: Խաղողը մթերվում է Արարատի և Արմավիրի մարզերում գտնվող Մասիսի և Ամասիայի մթերման կայաններում, որտեղ տեղադրված են խաղողի վերամշակման արդիական հոսքագծեր, այդ թվում՝ ֆրանսիական «Bucher Vaslin» ընկերության կողմից արտադրված մեմբրանային հոսիչ-մամլիչներ: Այս պատմական տարածքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում թանգարանը, որտեղ կարող եք այցելել և տեղեկանալ գործարանի պատմությանը և համտեսել կոնյակ, գինի և օղի

Book Now

Արմենիա գինու գործարան

hotels-images

Մեր գինեգործարանում մենք համադրում ենք ավանդույթները ժամանակակից տեխնոլոգիաների հետ՝ մշտապես ​​ձգտելով կատարելագործման: «Արմենիա Վայնն» ընտանեկան սեփականություն հանդիսացող ընկերություն է՝ ստեղծված հայրենիքի, նրա մշակույթի և բնության նկատմամբ ունեցած սիրով: Սկսելով 2006 թ. խաղողի այգիների տնկումով՝ գինու գործարանը հիմադրվել է 2008 թ.: Այսօր ընկերությունն իր մրցանակակիր գինիներով և գերժամանակակից գործարանով հանդիսանում է Հայաստանի արդի գինեգործության խորհրդանիշը:  Ընկերությունը նաև առաջատարն է տեղական շուկայի որակյալ գինու սեգմենտում, ինչպես և հայկական գինու արտահանման ոլորտում:

ՀԱՄՏԵՍ՝

Սովորեք համտեսել գինին և նկարագրել այն: Համտեսը իրականացվում է հատուկ մասնագիտացված սրահում:

 

Book Now

ԱՐՄԱՍ

hotels-images

Հայկական լավաշի համտեսում և վարպետաց դաս

hotels-images

Հայաստան այցելել ու չմասնակցել ավանդական հայկական լավաշի թխման արարողությանը՝ դա ինչ-որ աներևակայելի բան է։ Այնպես որ, պատրաստվեք՝ մենք ձեզ կտանենք ամենաիսկական հայկական թոնրատում, որտեղ դուք կտեսնեք, թե ինչպես են մեր հրաշագործ տիկնայք անձև հում խմորից իսկական կենաց հաց ստանում։

Թոնրից նոր հանած տաք, խրթխրթան լավաշի աստվածային բույրն իսկական գլխապտույտ կառաջացնի: Դուք այստեղ նույնիսկ ինքներդ կկարողանաք թխել այդ անմահական հացն ու հետո վայելել սեփական գլուխգործոցը թարմ կանաչիով և ամենահամեղ տնական պանրով:

Երևանից Գառնի տանող ճանապարհին գտնվող գյուղական տան թոնրատանն անցկացվող լավաշի վարպետաց դասը իսկական ավանդական ժամանց կապահովի ձեզ համար։

Book Now

Գարեջրի համտեսում

hotels-images

Գարեջուրը Հայաստանում արտադրվել է դեռևս շատ հին ժամանակներում։ Այդ մասին է վկայում աշխարհում գարեջրի մասին առաջին պահպանված գրավոր հիշատակությունը, որն արել է Հայաստանը շրջելիս Քսենոֆոնն իր ճամփորդական օրագրում մ.թ.ա. 4-րդ դարում:

Այսպիսով Հայաստանը վստահաբար կարելի է համարել գարեջրի հայրենիքը:

"Կոտայք" գարեջրի գործարանը, որը ստեղծվել է 1974 թվականին՝ Աբովյան քաղաքում, իր հյուրընկալ դռներն է բացում որակյալ գարեգրի սիրահարների համար: Հայաստանյան և արտաքին շուկայում հայտնի են գարեջրի "Կոտայք գոլդ",  "Կոտայք չանի",  "Աբովյանի չանի",  "Էրեբունի" տեսակները:

Արտադրության և արտադրանքի որակը վերահսկվում է գործարանի, հիանալի վերազինված լաբորատորիայի կողմից: 

"Կոտայք" գարեջրի գործարանի արտադրանքը բազմիցս մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ մրցույթների և ցուցահանդեսների, արժանանալով բարձրագույն պարգևների ու դիպլոմների:

Book Now